Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Ջեմմա Բաղդասարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից:

Համապատասխան որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Ջեմմա Բաղդասարյանին ազատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից»։

Նշենք, որ Ջեմմա Բաղդասարյանը ՀՀԿ ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր: