Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Վանիկ Ներսեսյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:

Համապատասխան որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Վանիկ Ներսեսյանին 2017 թվականի մայիսի 19-ից ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։