Մալիի հյուսիս-արեւմուտքում սիրահարներին, ովքեր չեն շտապել ամուսնանալ, քարկոծելով սպանել են։ Սա առաջին նման միջադեպն է ջիհադականների՝ Մալիի տարածքից դուրս մղվելուց ի վեր, փոխանցում է Newsru-ն։
«Իսլամականները երկու փոս փորեցին տղամարդու ու կնոջ համար, ովքեր առանց ամուսնանալու միասին էին ապրում։ Զույգին քարկոծելով սպանեցին»,- The Telegraph-ը մեջբերում է տեղացի պաշտոնյայի մեկնաբանությունները։
Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի, Քիդալ նահանգում։ Ջիհադականները մահապատժի են ենթարկել հասարակության ներկայացուցիչներին։ Առնվազն չորս տեղի բնակիչ է մասնակցել հաշվեհարդարին։ Մեկ այլ պաշտոնյա հստակեցրել է, որ մահապատժի կազմակերպիչները սիրահարներին մեղադրել են իսլամի օրենքները խախտելու մեջ։





























