«Ելք» դաշինքը դեռեւս չի կողմնորոշվել Արտաշատի քաղաքապետի թեկնածուի հարցում: Այս մասին մայիսի 18-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» դաշինքից պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

Հարցին, պատրաստվո՞ւմ է առաջադրվել դաշինքից պատգամավոր Արամ Սարգսյանը, որն Արարատի մարզի բնակիչ է, Գորգիսյանը պատասխանեց. «Մենք պետք է քննարկենք ու որոշում կայացնենք»: