Հնդկաստանի արեւմտյան Գոա նահանգում հետիոտնի կամուրջ է փլուզվել. 2 մարդ զոհվել է, 30-ն անհետ կորած է համարվում: Այս մասին գրում է Սինհուան:

Դեպքը տեղի է ունեցել Հարավային Գոայի Կուրչորեմ գյուղում: Երկու զոհի մարմին են հայտնաբերել, որոնողական գործողությունը շարունակվում է:

Ոստիկանության հաղորդմամբ՝ որոշ մարդիկ կարողացել են հասնել գետի ափ, ոմանց էլ փրկել են խեղդվելուց:

Կամուրջը կիսավեր վիճակում է եղել, վերջին 4 տարիներին այն փակվել է տրանսպորտային միջոցների երթեւեկության համար: