Նյու Յորքի կենտրոնում`Թայմս Սքվերում մարդկանց վրաերթի ենթարկած վարորդը հայտարարել է, թե ձայներ է լսել, հաղորդում է BBC-ն:

Ռազմածովային ուժերի 26-ամյա վետերան Ռիչարդ Ռոհասը ձերբակալվել է: Նա մեղադրվում է սպանության, մահափորձերի եւ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու մեջ, ինչը զոհերի է հանգեցրել, հայտնել են Նյու Յորքի ոստիկանությունում:

Սպասվում է, որ նա ուրբաթ դատարանի առջեւ կկանգնի: AP-ն հաղորդում է, որ նա նախատեսում էր մահանալ հարձակումից հետո:

Նյու Յորքի կենտրոնում մարդկանց վրաերթի ենթարկելու հետեւանքով 18-ամյա աղջիկ է զոհվել, եւս 22-ը վիրավորվել են: