Նոր խորհրդարանը նախկինից կտարբերվի միայն նրանով, որ 6 խմբակցության փոխարեն 4-ն են, իսկ 131 պատգամավորի փոխարեն 105-ն է. ուրիշ ոչնչով չի առանձնանա: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նրա խոսքով, այս իրավիճակում, երբ զանգվածաբար ռեյտինգային թեկնածուներ են ընտրված, որոնք որևէ կապ չունեն քաղաքական դաշտի հետ, բնականաբար պետք է ունենայինք այն, ինչ ունենք:

Քաղտեխնոլոգը նաեւ նշեց, որ Հայաստանում դեռ չեն ձևավորվել այն քաղաքական ավանդույթները, մշակույթը, որոնք ընդունված են դասական պառլամենտարիզմի պայմաններում. «Կան դասական քաղաքական ֆորմուլաներ: Ընդդիմադիր խմբակցությունը չի կարող քվեարկել իշխանական կուսակցության թեկնածուի օգտին: 88 հոգի քվեարկեց Բաբլոյանի օգտին: Կարծում եմ՝ այսօրվա դրությամբ ընդդիմությանը բեռը միայն «Ելքի» ուսերին է, հետո կտեսնենք»: