Երեւանում մայիսի 13-ի երեկոյան, նախնական տվյալներով, որդու կողմից դանակահարված Գայանե Մաժինյանը Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը: Նա նշեց, որ նույն օրն իրենց մոտ տեղափոխված Սուրեն Կանջարյանն արդեն ապաքինվել է, նա դուրս է գրվել հիվանդանոցից: Իսկ Կանջարյանների որդին՝ Վլադիմիրը, շարունակում է մնալ Վերակենդանացման բաժանմունքում, ենթարկվել է վերջույթների վիրահատության, նա շարունակում է մնալ Վերակենդանացման բաժանմունքում:
Հիշեցնենք, որ մայիսի 13-ի երեկոյան Երեւանում, նախնական տվյալներով որդին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել է իր ծնողներին, այնուհետեւ՝ նետվելով շենքի 6-րդ հարկից՝ ինքնասպանության փորձ կատարել: Գայանե Մաժինյանը եւ Սուրեն ու Վլադիմիր Կանջարյանները հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում են:





























