Հոլանդիայում տեղակայված Իրավապաշտպանների պաշտպանության հարցերով կազմակերպությունն ու դրա գործընկեր Ընդդեմ կտտանքների համաշխարհային կազմակերպությունը Հոլնադիայի կառավարությանը կոչ են արել ճնշում գործադրել պաշտոնական Բաքվի վրա: Պատճառը դատավճիռն է` ստիպողաբար Բաքու տեղափոխել Հոլանդիայում գտնվող Լեյլա եւ Արիֆ Յունուս ամուսիններին:
«Բաքվի վճռաբեկ դատարանի որոշումը լուրջ վտանգի է ենթարկում ամուսինների առոջղությունն ու կյանքը, բոլոր հիմքերը կան կարծելու, որ Ադրբեջան վերադառնալուն պես նրանք նորից կձերբակալվեն», - Turan-ի փոխանցմամբ` ասվում է հայտարարությունում:
Նշենք, որ Լեյլա եւ Արիֆ Յունուսները մեղադրվում են 178.3.2 (ավազակություն) եւ այլ հոդվածներով: Մի շարք դատական պարզաբանումներից հետո ի վերջո պայմանականորեն ազատ արձակվելով` Լեյլա Յունուսն այժմ բուժվում է Հոլանդիայում:





























