Ուկրաինայի տարածքում ռուսական շոկոլադ ու կակաո պարունակող այլ մթերքների վրա տուրքեր կսահմանվեն։ Տուրքը կկազմի մթերքի արժեքի մեկ երրորդը։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակորելով «Урядовий кур'єр» պարբերականը։

Պարբերականը հաղորդում է, որ որոշումն ընդունել է Միջազգային առեւտրի միջգերատեսչական հանձնաժողովը։ Տուրքը կսկսեն գանձել հրամանից 30 օր անց, այն կգործի հինգ տարով։ Փորձագետները պարզել են, որ 2013-2015 թվականներին կակաո պարունակող մթերքներ արտադրողներն իրենց ապրանքները Ուկրաինա ներկրել են դեմպինգային գներով։ Հանձնաժողովի տվյալներով՝ Ուկրաինայի ներսում շոկոլադե մթերքների արտադրության ծավալն ընկել է ութ տոկոսով, իսկ ներքին շուկայում վաճառքները նվազել են 21 տոկոսով։