Ավարտվել է Ստամբուլի տեխնիկական համալսարանի 18 ուսանողների գործը, որոնց ձերբակալել են 2008թ. սեպտեմբերի 12-ին՝ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ բուհ կատարած այցի ընթացքում բողոքի գործողության համար:
Չարտոնված ցույցի ընթացքում ուսանողները դատապարտվել են յուրաքանչյուրը 1 տարի 3 ամիս ժամկետով: Հաշվի առնելով դատվածության բացակայությունը՝ դատարանը հետաձգել է պատժի իրականացումը: Նրանք բանտում կհայտնվեն, եթե 5 տարվա ընթացքում հանցագործություն կատարեն:





























