Կենտրոնական Աֆրիկյան հանրապետությունում (ԿԱՀ) քրիստոնեական եւ նախկին իսլամական խմբավորումների միջեւ բախումների հետեւանքով զոհեր եւ վիրավորներ կան:
Այդ երկրում ՄԱԿ-ի առաքելության հայտարարության համաձայն՝ «Հակաբալակա» քրիստոնեական խմբավորման եւ նախկինում «Սելակա» իսլամական խմբավորման կազմում ներառված զինված կազմավորման միջեւ բախումները գրանցվել են Բրիա քաղաքում: Զոհերի թվում 17 խաղաղ բնակիչ կա:
ԿԱՀ-ում, որտեղ ավելի քան 2.5 տարի քրիստոնեական եւ իսլամական խմբավորումների միջեւ բախումներ են գրանցվում, իրավիճակը սրվել է 2003 թվականից երկիրը ղեկավարող նախագահ Ֆրանսուա Բոզիզեի պաշտոնանկությունից եւ ինքնահռչակ մահմեդական նախագահ Միշել Ջոտոդիի՝ իշխանության գալուց հետո:





























