ԱՄՆ-ում ձերբակալել են աշակերտի հետ ինտիմ կապ ունեցած հերթական ուսուցչուհուն:

Ըստ Lenta-ի՝ Փորթ Սենթ Լուսի քաղաքի (Ֆլորիդա նահանգ) ոստիկանությունը ձերբակալել է ավագ դպրոցի ուսուցչուհի Թիֆանի Միշել Գելայգուին՝ 17-ամյա աշակերտի հետ սեքսի համար:

Նրան սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանք է առաջադրվել: Հանցագործության մասին հայտնի է դարձել, երբ ուսումնական հաստատության տնօրենին է դիմել աշակերտի մայրը: Կնոջ խոսքով՝ իր որդին հաճախ նամակագրական կապի մեջ է եղել ուսուցչուհու հետ, երբեմն՝ ուշ գիշերով:

Տղային զրույցի են կանչել: Նա նշել է, որ իր եւ Գելայլայի միջեւ դատապարտելի ոչինչ տեղի չի ունեցել, բայց կարող էր ունենալ իր համադասարանցու հետ: Նշված աշակերտը ոսստիկանությանը պատմել է, որ ապրիլի 29-ին ուսուցչուհու հետ սեքսով է զբաղվել մեքենայի մեջ:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 3-ին Ֆլորիդայից մի ուսուցչուհու, որը սեռական կապ է ունեցել 17-ամյա երեք աշակերտի հետ, 22 տարվա ազատազրկման են դատապարտել: