Ամերիկյան General Electric ընկերությունը Սաուդյան Արաբիայի հետ կնքել է 15 մլրդ դոլարի գործարք։  

Գործարքը կնքվել է Սաուդյան Արաբիա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցելության ժամանակ։

Մինչ այդ Սաուդյան Արաբիան թագավորությունում աշխատելու թույլատվություն էր տվել 19 ամերիկյան ընկերությունների, որոնք ունակ են հավելյալ եկամուտներ բերել սաուդյան տնտեսությանը։ Այդ ընկերությունները աշխատում են այդ թվում բանկային, կապի, էլեկտրոնային տեխնոլոգիաների, լոգիստիկայի, շինարարության ու դեղագործության ոլորտներում։ 

Ակնկալվում է, որ Էր Ռիադ Թրամփի այցելության ժամանակ կողմերը կստորագրեն նավթային ոլորտում համագործակցության մասին 22 մլրդ դոլարի պայմանագրեր։ Սաուդյան Արաբիան ԱՄՆ ու Կանադայի համար անմշակ նավթի ամենախոշո մակատարարն է։  Բացի դրանից ակնկալվում է ներդրումային ոլորտում համագործակցության մասին պայմանագրերի ստորագրում, որոնց համաձայն թագավորությունը 40 մլր դոլար կներդնի ԱՄՆ ենթակառուցվածքների զարգացման մեջ ։ Երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը, անցած տարվա արդյունքներով կազմել է ավելի քան 40 մլրդ դոլար։ ԱՄՆ-ն առաջատար է Սաուդյան Արաբիա արտահանող երկրների շարքում ։