Լոնդոնի համալսարանական քոլեջի հետազոտողները բացահայտել են Երկրի վրա կյանքի ի հայտ գալու գաղտնիքը. նրանք հասկացել են մեխանիզմը, որի ժամանակ առաջացել են ՌՆԹ-ի տարրերը՝ ռիբոնուկլեոտիդներ, որոնք անհրաժեշտ են հենց ՌՆԹ-ի առաջացման համար:
Նախկինում համարվում էր, որ նուկլեոտիդներում առկա մոլեկուլները չեն կարող առաջանալ միաժամանակ եւ միասին: Պուրիններն ու պիրիմիդինները, ինչպես գիտնականներն էին ենթադրում, սինթեզվել են տարբեր պայմաններում:
Սակայն նոր տվյալների համաձայն՝ դրանք կարող են միասին կազմավորվել: ՌՆԹ-ի հիման վրա ի հայտ են եկել ԴՆԹ-ն ու սպիտակուցները, իսկ ՌՆԹ-ն միջնորդի դեր է կատարել:





























