Լուսնի վրա կարող են ջրի խոշոր պաշարներ լինել: Հեղուկը կարող է լինել Լուսնի միջուկում կամ կեղեւում:

Ըստ Nation News-ի՝ փորձագետները նման եզրահանգման են եկել լուսնային ապարների նմուշների վերլուծության շնորհիվ: Պարզվել է, որ դրանցում առկա ջրածինը նման է երկրայինին:

Այս ենթադրությունը հաստատություն է տեսությունն այն մասին, որ Լուսինը կազմավորվել է Երկրի բեկորներից, որոնք առաջացել են շուրջ 4.5 մլրդ տարի առաջ խոշոր մոլորակի հետ մեր մոլորակի բախման հետեւանքով:

Միաժամանակ, հետազոտողները նշել են, որ Երկրի արբանյակի մակերեւույթին ջուր գտնելն անհնար է, քանի որ Լուսինը մթնոլորտ եւ մագնիսական դաշտ չունի: Դրա հետեւանքով Արեւի ճառագայթների ազդեցությամբ ջուրն ակնթարթորեն գոլորշիանում է: