Թաիլանդի իշխանությունները որոշել են արգելել փողոցային սննդի վաճառքը: Որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հսկայական քանակությամբ կրպակները փողոցում աղբ են կուտակում եւ անկարգություն առաջացնում՝ արգելափակելով երթեւեկությունը հետիոտնի համար նախատեսված վայրերում:

Այս լուրը զարմացրել ու զայրացրել է հասարակությանը, քանի որ փողոցային սննդի առեւտուրը Թաիլանդի ազգային կոլորիտի եւ տեղական մշակույթի մաս է կազմում: Ավելին, այդ քայլը բազմաթիվ մարդկանց կզրկի էժան սնունդ գնելու հնարավորությունից, ինչպես նաեւ մայրաքաղաքը կզրկի զբոսաշրջային իմիջից:

Ըստ Kedem-ի՝ մաքրելու են Բանգկոկի 50 շրջանների փողոցները, այդ թվում՝ կենտրոնական Յաովարաթն ու Կաոսանը: Իշխանությունները ծրագրում են շուրջ 15.000 կրպակ փակել: