Առնվազն 80 մարդ ձերբակալվել է Կոլումբիայի Բուենավերտուրա քաղաքում բողոքի ակցիաների ընթացքում իրականացրած վանդալիզմի մեղադրանքով, փոխանցում է Euronews-ը:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են մեկ զոհվածի եւ ավելի քան 10 վիրավորի մասին: Ցուցարարները ոստիկանների վրա քարեր են նետել եւ անվադողեր այրել, նաեւ արգելափակել են մի քանի ավտոճանապարհներ: Խանութներ են կողոպտվել:
Երկրի նախագահ Խուան Մանուել Սանտոսը Twitter-ի իր էջում գրել է, որ իշխանությունները հարգում են գործադուլի իրավունքը, սակայն վանդալիզմն ու կողոպուտն անթույլատրելի են:





























