Վայրի կապիկների որսի մեջ կասկածվող 2 մարդ ձերբակալվել է հյոսիսչինական Շանսի նահանգում, փոխանցում է «Սինհուան»:

Այս ամիս ավելի վաղ Յունչեն քաղաքի ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ Յուանցյու գավառի արագընթաց մայրուղում մեքենա է կանգնեցվել, որը վանդակում գտնվող կապիկի է տեղափոխել:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Հենան նահանգից 2 կասկածյալները եկել են Շանսի՝ «Լիշան» ազգային բնական արգելոց, որտեղ քնեցրել եւ երկաթե վանդակի մեջ են փակել ռեզուս մակակին: Հենան վերադառնալու ճանապարհին նրանց ձերբակալել է ճանապարհային անվտանգության ծառայությունը:

Չինաստանում ռեզուս մակակը երկրորդ մակարդակի պետական պահպանության ներքո է: «Լիշան» արգելոցում հարյուրավոր ռեզուս մակակներ են ապրում:

Կասկածյալները պահվում են հսկողության ներքո ապօրինի որսի եւ արժեքավոր ու անհետացման սպառնալիքի տակ գտնվող  վայրի կենդանիների տեղափոխման համար: