Մեկ բիթքոինի արժեքը այս կրիպտոարժույթի խոշորագույն սակարաններում առաջին ագամ կազմել է 2 հազար դոլարից ավելի: Coindesk-ի տվյալներով՝ մեկ բիթքոինի արժեքը կազմել է 2079 դոլար, փոխանցում է Meduza-ն:
Վերջին 2 օրերին կրիպտոարժույթի փոխարժեքը աճել է ավելի քան 100 դոլարով: Աճը տեղի է ունենում կրիպտոարժույթի նկատմամբ ներդրողների հետաքրքրության մեծացման եւ Ճապոնիայում կրիպտոարժույթը օրինական ֆինանսական գործիք ճանաչելու ֆոնին:
Բիթքոինը ամենատարածված կրիպտոարժույթն է, որն ապահովում է անանուն վճարումներ կատարելու հնարավորությունը եւ բացառում է երրորդ անձանց կողմից խիստ հսկողությունը: Նոր բիթքոինների էմիսիան իրականացվում է հատուկ ալգորիթմով, որը զգալի հաշվիչ հզորություններ է պահանջում:





























