Շվեյցարիայի քաղաքացիները կիրակի՝ մայիսի 21-ին, համաժողովրդական հանրաքվեում քվեարկել են ատոմային էներգիայից աստիճանաբար հրաժարվելու եւ այլընտրաքային աղբյուրներին անցնելու օգտին: Նախնական հաշվարկների համաձայն՝ հանրաքվեի մասնակիցների 58 տոկոսը աջակցել է կառավարության համապատասխան նախաձեռնությանը, փոխանցում է DW-ն: 

Նոր օրենքը, որն ուժի մեջ կմտնի 2018 թվականին, նախատեսում է աստիճանական անցում 2050 թվականին էներգիայի վերականգնվող աղբյուրներին եւ էներգասպառման կրճատմանը: Շվեյցարական 5 ատոմակայանները կաշխատեն այնքան ժամանակ, մինչեւ կսպառվեն դրանց հուսալի գործառնության երաշխիքները. փորձագետների գնահատմամբ՝ դեռեւս 10-15 տարի: Դրա հետ մեկտեղ, նոր ԱԷԿ-ներ արդեն չեն կառուցվելու: Մինչեւ 2029 թվականը բոլոր ԱԷԿ-ների լիակատար անջատումը շվեյցարացիները մերժել էին 2016 թվականի նոյեմբերին անցկացված հանրաքվեում: