Էվերեստը նվաճելիս երեք լեռնագնաց է զոհվել, եւս մեկն անհետ կորած է համարվում: Այս մասին գրում է Washington Post-ը:

Զոհվածներն ԱՄՆ-ի, Սլովակիայի եւ Ավստրալիայի քաղաքացիներ են:

Ամերիկացի Ռոլանդ Յերվուդը 2015 թվականին Էվերեստում ձնահոսքի տակ էր մնացել, որի պատճառը երկրաշարժն էր: 2017-ին նա որոշել է եւս մեկ անգամ նվաճել Էվերեստը, բայց գագաթից քիչ հեռու զոհվել է:

Սլովակ Վլադիմիր Շտրբան նույնպես զոհվել է կիրակի, իսկ երրորդը զոհն Ավստրալիայից Ֆրանչեսկո Էնրիկո Մարչետին է: