Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի մայիսի15-ից 20-ը Ծառայության կողմից ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից ստացվել է 2600 դիմում եւ գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել եւ ընթացք է տրվել թվով 503 հեռախոսազանգի:

Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 17 բողոքի:

2017 թվականի մայիսի15-ից 20-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել եւ սպասարկվել 2422 քաղաքացի: