Ամերիկյան Boeing ընկերությունը մի քանի համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Boeing-ի հաղորդագրությունը:

Համաձայնություններում ներառված են 16 օդանավի գնման եւ P-8 պարեկային օդանավերի պատվերի մասին SaudiGulf Airlines-ի հետ բանակցությունները:

Boeing-ի ղեկավար Դենիս Մուիլենբերգն ընդգծել է, որ սա վերահաստատում է ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Սաուդյան Արաբիայում տնտեսական աճին նպաստելուն ընկերության հավատարմությունը: