Մայիսի 20-ին, ժամը 12.50-ին, 1978 թ. ծնված Մելանիա Ա.-ից ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց տանը կից շինությունն ապամոնտաժելու ժամանակ զենք-զինամթերք է գտել:

Մեկնած օպերատիվ խմբին Մելանիա Ա.-ն ներկայացրել է կարճեցված փողով եւ խզակոթով, 12 մմ տրամաչափի մեկփողանի, առանց գործարանային համարի, ողորկափող, որսորդական հրացան, 7,62 մմ տրամաչափի 13 եւ 5,45 մմ տրամաչափի 19 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն, որը ձեռք էր բերել 1989-1994թթ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ: