Ինդոնեզիայի ոստիկանությունը հաղորդել է ավելի քան 140 մարդու ձերբակալման մասին՝ մայրաքաղաք Ջակարտայի սաունաներից մեկում գեյ երեկույթի ընթացքում խուզարկության ժամանակ, հաղորդում է BBC-ն։

Երեկույթի տոմսի արժեքը 185 հազար ռուփ է եղել (մոտ 14 դոլար)։

Ձերբակալվածներին կասակծում են պոռնոգրության օրենքը խախտելու մեջ։ Ոմանց կասկածում են մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ։ Նույնասեռականությունը օրինական է ամբողջ Ինդոնեզիայում, բացի պահպանողական Աչեհ գավառից, որտեղ ապրում են իսլամի օրենքներով։

Երկրի իշխանություններն անհանգստացած են սեռական փոքրամասնությունների նկատմամբ դաժանության ու բռնության աճով։