Ջեսիկա Միլլերը արդեն հույս չուներ, որ երբեւէ կգտնի իր Դաշա անունով շանը, որին գողացել էին անհայտ անձիք։ Երեք տարի անց Ջեսիկան ու նրա կորած շունը նորից հանդիպել են, հայտնում է Life-ը։

Ջեսիկային զանգահարել են Հերեֆորդշիրից, որը նրա տնից 160 կմ հեռավորության վրա է։ Շանը գտել էին ավանի ճանապարհին ու վերադարձրել օրինական տիրուհուն։

Երեկոյան Ջեսիկան շանը արդեն տուն էր բերել,։ Շանը հաջողվել է գտնել նրա մաշկի տակ ամրակցված միկրոչիպի միջոցով։ Շան որոնումներին մասնակցել է նաեւ ոստիկանությունը, աղջիկը սոցցանցերում էլ էր լայնածավալ արշավ սկսել, բայց շանը հաջողվել էր գտնել միայն երեք տարի անց։

Հանդիպման երջանկությունը մռայլել է միայն շան վիճակը՝ նրա մաշկի վրա բազմաթիվ սպիներ էին ու մի քանի բաց վերքեր։ Շանն անմիջապես տարել են անասնաբույժների մոտ, որոնք խոստացել են, որ կենդանին շուտով կապաքինվի։ Այդուհանդերձ, աղջիկը անհանգիստ է ու ուզում է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել իր սիրելի շան հետ։ Դաշայի վարքագիծը կտրուկ փոխվել է,  նա սկսել է ագրեսիվ հաչել, չնայած նախկինում երբեք նման բան չէր անում։