Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի երկու անչափահաս երեխաների հայտարարագրված եկամուտները 2016-ին գրեթե 50 անգամ աճել են։ Դա է հետեւում 2016 ու 2015 թթ․ հայտարարագրերի համեմատությունից, փոխանցում է ՌԲԿ-ն։
Քադիրովն ունի 12 անչափահաս երեխա։ 2015-ին նրանցից երկուսը, ըստ հայտարարագրի, վաստակել են մոտ 200 հազար ռուբլի՝ յուրաքանչյուրը։ Մեկ տարի անց երկու անչափահասները հայտարարագրել են գրեթե 10 մլն ռուբլու եկամուտ։ Եկամուտների աղբյուրները նշված չեն։
Քադիրովն ինքը 2016-ին վաստակել է գրեթե 11․5 մլն ռուբլի։ 2015-ին նրա եկամուտը կազմել է 6 մլն ռուբլուց քիչ ավելին։





























