Արաբական Միացյալ Էմիրություններն աջակցում է նավթի ծավալների կրճատման համաձայնագրի երկարաձգմանը։ Այս մասին ԱՄԷ էներգետիկայի նախարար Սուհեյլ էլ-Մազրուին գրել է Twitter-ի իր էջում։

«ԱՄԷ-ն աջակցում է եւս մեկ տարով համաձայնագրի երկարաձգմանը, եւ մենք սատար կկանգնենք այն ամենին, ինչը կօգնի շուկայի վերականգնմանը»,- գրել է էլ-Մազուրին՝ ընգծելով, որ տվյալ համաձայնագիրն օգնել է կայունացնել նավթի շուկան ու պահպանել գները։