Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 23-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Երեխայի իրավունքների մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին», «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին»  ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից: