Նոյեմբերի 25-ին եւ 26-ին «Մետրո» թատրոնում կբեմականացվի Լ. Ռազումովսկայայի «Թանկագին Ելենա Սերգեեւնա» դրաման:  Ներկայացումից ստացված ողջ հասույթը ծառայելու է «Հայ Միասնության Խաչ» կազմակերպության արվեստի կենտրոնի ջեռուցմանը: Կենտրոնը գտնվում է Էջմիածին քաղաքում, Արմավիրի մարզում  բնակվող երեխաներն ու դեռահասները կավագործության, գորգագործության եւ նկարչության վարպետաց դասեր են անցնում այստեղ:

Այսպիսով` կազմակերպությունը լուծում է մարզի երեխաների զբաղվածության խնդիրը: Հենց նրանք էլ կներկայացնեն «Թանկագին Ելենա Սերգեեւնա» դրաման Երեւանի հանդիսատեսին:

Տոմսերի արժեքն ընդամենը 1000 դրամ է: