ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է նույնասեռականների նկատմամբ բռնությունների բռնկումով, այդ թվում Չեչնիայում։ Այս մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը, պատասխանելով լրագրողի հարցին Նյու Յորքում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է ՄԱԿ-ի ռադիոն։
Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հիշեցրել է սեռական կողմնորոշման նշանով խտրականության դեմ պայքարի անհրաժեշտությունը։ «Յուրաքանչյուր մարդ արժանի է, որ նրա իրավունքները հարգեն ու ինքը պաշտպանված լինի բռնությունից ու խտրականությունից, անկախ նրանից, ում է նա սիրում»,- ասվում է ՄԱԿ-ի ղեկավարի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Չեչնիայից հաղորդագրություններ էին ստացվել այն մասին, որ այնտեղ ծեծել, առեւանգել, կալանավորել ու կտտանքների են ենթարկել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչնեին։ Ապրիլին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդի փորձագետները Ռուսաստանի իշխանություններին կոչ են արել անհապաղ ազատել բոլոր ձերբակալվածներին ու վերջ տալ սեռական փոքրամասնությունների հետապնդմանը։





























