Էվերեստի վրա 4 մարդու մարմին են գտել: Այս մասին գրում է Himalayan Times-ը:
Լեռնագնացներին՝ երկու օտարերկրյա զբոսաշրջիկների եւ երկու ուղեկցորդների, գտել են գագաթին հասնելուց առաջ տեղակայված վերջին ճամբարի վրանում:
Նրանց հետ են եղել Seven Summit Treks ընկերության ուղեկցորդները, որոնք գագաթից իջեցնում էին սլովակ Վլադիմիր Շտրբայի մարմինը. նա լեռան վրա մահացել էր կիրակի: Ընկերությունում ենթադրում են, որ նրանք մահացել են վրանում թթվածնի պակասի պատճառով:
Այսպիսով, այս սեզոնին Էվերեստի վրա զոհված լեռնագնացների թիվը հասավ 9-ի, որոնցից 4-ը մահացել են կիրակի:





























