Հայաստանի Կենտրոնական բանկը քննարկում է պլաստիկե դրամը շրջանառության մեջ մտցնելու գաղափարը: Մայիսի 24-ին ԿԲ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԿԲ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ նման փողն, առաջին հերթին, լավ է պաշտպանված, երկրորդ՝ ավելի երկար է ծառայում: «Որոշ եվրոպական երկրներ այն արդեն փորձել են, հիմա մենք էլ ենք դրա մասին մտածում»,- նշեց Աբրահամյանը:
Եթե համապատասխան որոշումն ընդունվի, նոր դրամը կարող է աստիճանաբար ներդրվել՝ հների մաշվածությանը զուգահեռ, պարզաբանեց նա:





























