Պակիստանի բնակչուհին ամուսնու վրա ծծմբաթթու է լցրել՝ տեղեկանալով, որ նա երկրորդ կնոջ հետ է ամուսնացել, փոխանցում է Vesti-ն:
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 23-ին՝ երկրի հարավ-արեւելքում գտնվող Լուդան քաղաքում: 35-ամյա Իմրանը մտադրվել է երկրորդ կնոջ հետ ամուսնանալ եւ մի քանի օր առաջ նոր ընտրյալի հետ ամուսնությունը գրանցել է: Տղամարդն այս մասին առաջին կնոջը՝ 30-ամյա Յասմինին, չի զգուշացրել, հայտնում է Dawn-ը:
Այս մասին տեղեկանալով՝ կինը սկանդալ է սարքել եւ պարզաբանման ընթացքում նրա վրա ծծմբաթթու լցրել: Արդյունքում Իմրանը հիվանդանոցում է հայտնվել մարմնի 40 տոկոսի քիմիական այրվածքներով:
Ըստ որում՝ տղամարդու ընտանիքը հրաժարվում է Յասմինի դեմ քրեական գործի հարուցումից: Ամուսիններն արդեն 12 տարի միասին են ապրում, նրանք 10 տարեկան դուստր ունեն:





























