Իսպանիայի Բալեարյան կղզիներում գտնվող ագարակում հայտնաբերել են տարեց զույգի մարմինները։ 75-ամյա ամուսինները մի քանի ամիս առաջ էին մահացել, որից հետո նրանց պահած երեք շները կերել էին նրանց մարմինները ու արդյունքում ողջ մնացել։

Եվս երկու շուն ամուսինները տան բակում էին պահում՝ կապած։ Այդ շները սովից սատկել էին, հայտնում է Diario de Mallorca-ն։

Ամուսինները մենակ էին ապրում ու քիչ էին շփվում իրենց ազգականների հետ։ Նրանց մահվան մասին հայտնի է դարձել, երբ նրանց որդիներից մեկը, երկար ժամանակ չկարողանալով կապվել ծնողների հետ, մայիսի 23-ին եկել էր ագարակ՝ պարզելու, թե ինչ է պատահել։