ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է պատասխանատվության ենթարկել Մանչեսթերի ահաբեկչության վերաբերյալ տեղեկատվական արտահոսքի մեղավորներին, ինչի պատճառով բրիտանական ոստիկանությունը չի կիսվել իր տիրապետության տակ եղած տեղեկությամբ, հաղորդում է Reuters-ը։

Թրամփը նշել է, որ պաշտոնական պարզաբանումների միջոցով կդադարեցնի անվտանգության համար սպառնալիք ներկայացնող արտահոսքերը։ «Կառավարական գործակալություններից ենթադրյալ արտահոսքերը տագնապի տեղիք են տալիս։ Ես Արդարադատության նախարարությանն ու մյուս գործակալություններին կխնդրեմ պաշտոնական պարզաբանում սկսել, եւ անհրաժեշտության դեպքում մեղավորն օրենքի ողջ խստութամբ պետք է պատասխանատվության ենթարկվի», - նշել է ԱՄՆ նախագահը։