ՆԱՏՕ-ն կայունություն եւ խաղաղություն է ապահովում ամբողջ աշխարհում։ Այս մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ հայտարարել  է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։ 

Նա Մանչեսթերի ահաբեկչությունը «վայրի» է անվանել եւ ներկաներին խնդրել մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը։ Նախագահի խոսքով՝ Մանչեսթերի ողբերգությունը ի ցույց դրեց այն չարիքի խորությունը, որն իրենից ներկայացնում է ահաբեկչությունը։ Խոսքը քաղաքակրթրության վրա հարձակման մասին է, ընդգծել է Թրամփը։ ԱՄՆ նախագահն ահաբեկիչներին անհաջողակներ է անվանել եւ կոչ արել վտարել նրանց հասարակությունից։