Առնվազն մեկ խաղաղ բնակիչ է զոհվել ու ինը վիրավորվել Աֆղանստանի Քունդուզ նահանգի ականակոծության հետեւանքով, հայտնում է «Սինհուան»։

Մայիսի 25-ին, զինյալները մոտ վեց լիցք են արձակել Քունդուզ քաղաքի վրա։ Դրանցից մեկը պայթել է դպրոցի մոտ, որը ոստիկանական բաժանմունքի առաջ է գտնվում, ինչի հետեւանքով զոհվել է մեկ աշակերտ, երկուսն էլ վիրավորվել են։

Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, մեկի վիճակը շատ ծանր է։