Հունաստանի նախկին վարչապետ Լուկաս Պապադիմոսը տուժել է Աթենքի կենտրոնում նրա մեքենայի պայթյունի հետեւանքով։

BBC-ի փոխանցմամբ, Պապադիմոսն ու նրա վարորդը լրջորեն վնասվել են ու տեղափոխվել հիվանդանոց։ Պայթուցիկ սարքը մեքենայի ներսում է եղել՝ ծրարի մեջ թաքցված։ Նախկին վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում

Պապադիմոսը զբաղեցրել է Հունաստանի վարչապետի պաշտոը 2011 նոյեմբերի 11-ից մինչեւ 2012 մայիսի 16-ը։ Նա եղել է նաեւ Եվրոպական ԿԲ-ի փոխնախագահը։