Forbes ամսագիրը մայիսի 25-ին ներկայացրել է Ռուսաստանի ամենահարուստ ժառանգորդների ցուցակը։ Այդ ցուցակում 20 ընտանիք է, որոնց երեխաներից  յուրաքանչյուրին առնվազն 2․3 մլրդ դոլար է բաժին հասնում։

Այսպիսով վարկանիշում գործարարների 47 երեխաներ են։ Ընդ որում լրագրողները հաշվել են միայն օրինական երեխաներին, հայտնում է Lenta-ն։

Ինչպես անցած տարի, այդպես էլ հիմա, վարկանիշի առաջին տեղում «Լուկօյլի» խոշորագույն բաժնետեր Բագիտ Ալեկպերովի որդին է՝ Յուսուֆը (1990 թ․ ծնված)։  Լինելով գործարարի միակ որդին՝ նա կարող է ժառանգել 14,5 մլրդ դոլար (մեկ տարի առաջ այդ գումարը կազմում էր 8,9 մլրդ).

Երկրորդ տեղում «Եվրոխիմ» ընկերության սեփականատեր Անդրեյ Մելնիչենկոյի դուստրն է։ Հինգ տարեկան Տարայի ժառանգությունը, ըստ Forbes-ի, կազմում է 13,2 մլրդ դոլար (2016-ին՝ 8,2 մլրդ).

Եռյակը եզրափակում են «Նովատէկ» ու «Սիբուր» ընկերությունների հիմնադիր Լեոնիդ Միխելսոնի երեխաները։ Դուստրը՝ Վիկտորիան (1992-ի ծնված) ու երկու տարեկան որդին կարող են հավակնել յուրաքանչյուրը 9․2 մլրդ դոլարի։  

Այց ցուցակում ընդգրկվել են նաեւ գործարարներ Ալեքսեյ Կուզմիչեւի, Սերգեյ Գալիցկու, Իսկանդեր Մահմուդովի, Վիկտոր Վեկսելբերգի, Վլադիմիր Լիսինի , Գենադի Տիմչենկոյի, Անդրեյ Կոզիցինի, Վիկտոր Ռաշնիկովի, Դմիտրի Ռիբոլովլեւի, ՄԻխայիլ Ֆրիդմանի, Միխայիլ Գուցերիեւի, Լեոնիդ Ֆեդունի, Ալեքսեյ Մորդաշովի, Վլադիմիր Պոտանինի, Օլեգ Դերիպասկայի, Գերման Խանի ու Պյոտր Ավենի զավակները