ԱՄՆ-ում մուսուլմանը դատի է տվել պիցերիային ու 100 մլն դոլար փոխհատուցում է պահանջում այն բանի համար, որ չնայած իր նախազգուշացումներին՝ իրեն երկու անգամ վաճառել են խոզի մսից պատրաստված երշիկով պիցցա, հայտնում է Detroit Free Press թերթը։
Միչիգան նահանգի բնակիչ Մոհամադ Բազին երկու անգամ պիցա էր պատվիրել Little Caesars ցանցից։ Գնելով «հալալ» նշումով պիցցա, Բազին ու նրա կինը միայն ուտելուց հետո են հասկացել, որ կերել են խոզի մսից պատրաստված պեպերոնի երշիկով պիցցա։ Վրդովված տղամարդը բողոք է ներկայացրել ոստիկանություն։
Երկրորդ անգամ պատվիրված պիցան էլ էր խոզի միս պարունակում։
«Հալալ խոզի միս հասկացություն չկա։ Այն առհասարակ արգելված է իսլամում»,- ասել է ամուսինների փաստաբանը։
2011-ին նմանատիպ միջադեպի հետեւանքով McDonald's ռեստորարանային ցանցը ստիպված է եղել 700 հազար դոլար վճարել հայցվորներին, որպեսզի նրանք հրաժարվեն իրենց հայցից։ Ռետսրոնը վաճառում էր հավի միս, վստահեցնելով , որ այն հալալ է ու թույլատրված է մուսուլմաններին։





























