Շրի Լանկայում ջրհեղեղի եւ սողանքի հետեւանքով 100 մարդ զոհվել է, եւս 99 մարդ համարվում է անհետ կորած, հայտնում է Associated Press-ը:
Աղետների հետեւանքների վերացման կենտրոնի տվյալներով՝ մոտ 2,9 հազար մարդիկ ստիպված էին իրենց տները լքել տեղատարափ անձրեւների պատճառով առաջացած բնական աղետի հետեւանքով:
Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են անվտանգության ծառայությունները, տեղի բնակիչները եւ զինվորականները: Բնակիչների խոսքով՝ մարդկանցից շատերն արգելափակվել են իրենց գյուղերում:





























