Նախկին բուժքույր Ջենի Ջոնսը, ով պատիժ է կրում Տեխաս նահանգում՝ շուրջ 30 տարի առաջ երեխայի սպանության համար, կարող է առնվազն 60 երեխայի մահվան պատճառ լինել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով France Press-ը։

«Ջոնսին կասկածում են առնվազն 60 երեխայի մահվան մեջ»,-ասվում է Սան Անտոնիոյի շրջանային դատախազի կայքում։

Տվյալ պահին Ջենի Ջոնսը երկու պատժաժամկետ է կրում՝ 1984 թվականին գործած հանցագործությունների պատճառով։ Նրան 99 տարվա ազատազրկման են դատապարտել 15 ամսական երեխայի սպանության համար՝ հանգստացնող դեղորայքի մահացու չափաբաժին ներարկելով։ Նա նաեւ մահացու չափաբաժին է ներարկել մեկ այլ երեխայի, սակայն վերջինին հաջողվել  ողջ մնալ։

Ջոնսը մեղադրվում է նաեւ մեկ այլ երեխայի սպանության մեջ։