Ռոստովում Հայաստանի Հանրապետության 34-ամյա քաղաքացի Վրեժ Վահանի Սեխպեյանի անհետ կորելու փաստով քննչական մարմիններում քրեական գործ է հարուցվել: Քննիչները կասկածում են, որ կորած հային սպանել են, հայտնում է «Ազատ Պրեսա-Հարավ»-ը: 

Հայտնի է, որ Սեխպեյանը անցյալ տարվա փետրվարի 1-ի երեկոյան Ստաչկի պողոտայի վրա գտնվող ավտոարհեստանոցից դուրս է եկել իր «ՎԱԶ-21099»-ով Մ-4 Դոն դաշնային ավտոմայրուղով Պյատիգորսկ ուղեւորվել: Փետրվարի 4-ին Սեխպեյանի մեքենան գտել են Ռոստովի մարզի Ազովի շրջանի «Սամարայի» նյութական օգնության կենտրոնի շրջանի ճամփեզրին: Իրեն՝ Սեխպեյանին մինչեւ հիմա չեն գտել ոչ մահացած, ոչ ողջ, ուստի քննիչները խնդրում են բոլոր նրանց, ովքեր տեսել են կամ գիտեն, թե նա որտեղ կարող է լինել, այդ մասին հայտնել:

Հետախուզվողի նշաններն են՝ կովկասյան արտաքին, միջին մարմնակազմվածքով, միջին գիրության, մազերը՝ սեւ, կարճ, աչքերը՝ շագանակագույն, հասակը՝ 185 սմ, քիթը՝ ուղիղ միջին չափի, ականջները՝ օվալաձեւ, հոնքերը՝ աղեղնաձեւ, շրթունքները՝ միջին հաստության, կզակը՝ ուղղաձիգ: Հատուկ նշաններ՝ աջ ոտքի ազդրին այրվածքի սպի՝ 20 սմ երկարությամբ: Անհետանալու օրը հագին եղել են՝ կարճ սեւ վերարկու, կապույտ ջինս, մուգ սվիտեր: