Հանրապետության տարածքում` մայիսի 28-ին հիմնականում հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 30-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը կբարձրանա:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մայիսի 28-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +13+15, ցերեկը՝ +26+28 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +5+9, ցերեկը` +16+21,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +5+9, ցերեկը` +16+21,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +10+12, ցերեկը` +21+25,

Գեղարքունիքում՝ գիշերը` +5+9, ցերեկը` +16+21,

Լոռիում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +20+24,

Տավուշում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +21+26,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +5+9, ցերեկը` +16+21,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +13+15, ցերեկը` +25+27,

Արարատում՝ գիշերը` +13+16, ցերեկը` +26+28,

Արմավիրում՝ գիշերը` +13+16, ցերեկը` +26+28,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +5+9, ցերեկը` +16+21,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +13+16, ցերեկը` +26+28,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +16+19, ցերեկը` +25+30,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +20+23,

Արցախում՝ գիշերը` +12+15, ցերեկը՝ +20+24: