«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ Լյուդվիգ Հովհաննիսյանն արդեն երեք օր է՝ հացադուլի մեջ է: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին,NEWS.am-ին տեղեկացրին ԱՆ ՔԿՎ հանրային կապերի վարչությունից: 

Նշենք, որ Լյուդվիգ Հովհաննիսյանի հարազատներն ահազանգում են, որ նա լուրջ առողջական խնդիրներ ունի, նրան ստացիոնար բուժում է հարկավոր:

Լյուդվիգ Հովհաննիսյանը հացադուլ է սկսել,  երբ առանց անհրաժեշտ հետազոտությունների  իրեն «Դատապարտյալների հիվանդանոց»-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ: