Չինաստանի Գույչժոու նահանգի Չժենին քաղաքում տղամարդը փողոցում սպանդ է իրականացրել: Դանակահարության հետեւանքով 6 մարդ մահացել է, 12 վիրավոր կա: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Beijing news-ը:

Դեպքը տեղի է ունեցել կիրակի: Իրավապահները ձերբակալել են հարձակվողին:

Հարձակման պատճառները հայտնի չեն, սակայն նշվում է, որ, նախնական տվյալներով, տղամարդը հոգեկան խնդիրներ ունի: