Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 29-ից 30-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 9-ը:

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք:

Բացահայտվել է գողության 8, խարդախության 7, կողոպուտի, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, դրամանենգության եւ խուլիգանության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետեւանքով 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: