Անհայտ անձինք կարմիր են ներկել Կոպենհագենում գտնվող Ջրահարսի արձանը։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Ekstra bladet-ը։

«Դանիա, պաշտպանի՛ր Ֆարերյան կղզիների կետերին»,- կարմիր ներկով գրառում են թողել արձանի առջեւ՝ լողափի ավազին։ Նշվում է, որ միջադեպի համար ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել։ Ոստիկանությունը փնտրում է վանդալներին։

Շոտլանդիայի եւ Իսլանդիայի միջեւ գտնվող Ֆարերյան կղզիները ներառված են Դանիայի Թագավորության կազմում։ Յուրաքանչյուր տարի ձկնորսները կղզիների մերձակայքում բազմաթիվ կաթնասուններ են որսում։

Իսկ հուշարձանը բազմիցս է վանդալիզմի զոհ դարձել. Ջրահարսին հիջաբ են հագցրել, ջուրը նետել, նույնիսկ գլխատել: